|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Սրբազան պայքար» շարչժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Մեղադրանք է առաջադրվել Բագրատ սրբազանին։ Նա անցնում է այն հոդվածներով, ինչը քննչական կոմիտեն հայտարարել է՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման նախապատրաստում։ Նա ձերբակալվել է 24-ժամյա ռեժիմով, և այդ ժամկետի ընթացքում նրան պետք է տանեն դատարան։ Կալանքի միջնորդություն է ներկայացվելու»,- նշել է Հարությունյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանն ընդգծել է, որ և՛ ինքը, և՛ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը համարում են քաղաքական հետապնդում։