Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների համար Կիև հրավիրելու գաղափարի մասին:
Նա Liga.net-ին տված հարցազրույցում ասել է, որ «սխալ» է համարում Պուտինին Կիև հրավիրելը: «Ոչ, ես կարծում եմ, որ դա կոռեկտ չէ»,- ասել է Երմակը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հայտարարել էր, որ եթե Զելենսկին ցանկանում է սկսել վերականգնել հարաբերությունները, ապա Ռուսաստանը դա միայն կողջունի: Պուտինը հավելել էր, որ պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում՝ նրան հարմար ցանկացած պահի:
Ավելի ուշ Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը մեկնաբանել էր Պուտինի առաջարկը՝ դա անհնար համարելով, և նշել էր, որ նման բան հնարավոր կլինի միայն Նորմանադական ձևաչափով։