Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության, պատմական հայրենիքում արժանապատիվ անվտանգ ապրելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մամուլի կենտրոնում իր ելույթի ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Նա մասնավորապես ասաց․ «Պետության կողմից կազմակերպված և կատարված աննախադեպ ոճրագործությունը հետագայում հիմք հանդիսացավ ցեղասպանության եզրույթի սահմանման և ցեղասպանության կանխարգելման պատժի համար միջազգային կոնվենցիայի համար։ Բայց այդուհանդերձ միջազգային հանրության կողմից մոռացված ամենատխուր դասերից մեկն էր անպատժելիությունը, և ցեղասպանության կազմակերպիչներն այդպես էլ չկանգնեցին միջազգային արդարության առջև։
Այսօր ևս հայոց ցեղասպանության անպատժելիությունը շարունակում է ոգեշնչել միջազգային նոր հանցագործություններ ծրագրողների համար։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմը և թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպան գործություններն ի ցույց դրեցին հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։
Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճշտմարտության պայքարը։ Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության, պատմական հայրենիքում արժանապատիվ անվտանգ ապրելու համար։ Հետպատերազմյան այս ապրիլի 24-ը հավելյալ հնչողություն է հաղորդել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Եվ Հայաստանում և արտասահմանում ոգեկոչում են հայոց ցեղասպանությունը և իրենց աներկբա զորակցությունն են են հայտնում հայ ժողորդին՝ հաստատելով իրենց սկզբունքային դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում։ Այս զորակցումը պարտավորեցնում է մեզ առավել քան երբևէ ցեղասպանությունների կանխարգելման, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության օրակարգի առաջ մղման հարցում»։