Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 21-ին տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Իր ելույթում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԵԽ դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման գործում և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է Եվրոպայի խորհրդի գաղափարներին ու արժեքներին։
Անդրադառնալով 2020թ․ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ նախարարի պաշտոնակատարը ԵԽ անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի զանգվածային խախտումներին, հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերին, Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքին առնչվող խնդիրներին: Այս համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընգծել է, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն Ադրբեջանին խրախուսեց նույն քաղաքականությունը վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբը:
Ամփոփելով՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է․
«Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարևորագույն նպատակը կմնա պատրանք, և հատկապես նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների և առճակատումների գոտիներում»: