Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բրյուսելում անցկացվող միջազգային դոնոր համաժողովի որոշումը Սիրիա մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ՝ առանց միակողմանի պատժամիջոցները չեղյալ հայտարարելու, տնտեսական ահաբեկչության տեսակ է: Այս մասին, ըստ SANA գործակալության, ասվում է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Սիրիայի ժողովրդին կոլեկտիվ պատժի ենթարկելու քաղաքականությունը, որը վարում են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, ուղղված է Սիրիայում իրավիճակի ապակայունացմանը,- ասվում է փաստաթղթում:- Միևնույն ժամանակ, Արևմուտքը լուսաբանում է ահաբեկչական խմբավորումների և անջատողական ուժերի գործունեությունը»:
Նշվում է, որ «Բրյուսելում հինգերորդ անգամ անցկացվող համաժողովը վերածվել է Դամասկոսի դեմ շանտաժի ու ճնշման գործիքի»: Բացի այդ՝ հայտարարված օգնության մի զգալի մասը «ուղղվել է հարևան երկրներ ու սիրիական պետության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներ»:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ՄԱԿ-ի համանախագահությունը Բրյուսելում կայացած ֆորումում, որն անցել է առանց Սիրիայի կառավարության՝ մարդասիրական գործողություններում միջազգային հանրության հիմնական գործընկերոջ մասնակցության: Դամասկոսում նման քայլը գնահատվում է որպես «Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում»: