Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Lurerinfo.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Արայիկ Հարությունյանը Երևան կատարած իր վերջին այցի ընթացքում Փաշինյանին է ներկայացրել իր կողմից մշակված «Հայաստան» հիմնադրամին ՀՀ կառավարության 52 մլրդ պարտքի վերադարձի «օպերացիան»: Բանը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր կողմը ցանկանում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և ՀՀ կառավարության կողմից մսխված 52 մլրդ դրամի փաստն օգտագործել որպես հակաքարոզչություն՝ հատկապես սփյուռքյան լծակներից օգտվելով: Արայիկ Հարությունյանի մտահղացումը մարտի 25-ի փակ հանդիպման ժամանակ ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին և Տիգրան Ավինյանին, որը բավականին ոգևորությամբ է ընդունվել նրանց կողմից: Ավինյանի առաջարկով այս բեմադրությունը իր գագաթնակետին է հասել հաջորդ օրը կայանալիք Անվտանգության խորհրդի նիստում, իսկ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին հանձնարարել է, որպեսզի իր հետ Երևան ժամանած ձևական պատվիրակության անդամներից բացի ԱԽ նիստին ապահովվի նաև Վիտալի Բալասանյանի մասնակցությունը:
Թե որոնք են 52 մլրդ դրամի «վերադարձման» օպերացիայի գործողության մանրամասները, մեզ դեռևս լրիվությամբ հայտնի չեն, սակայն պարզվել է, որ արդեն իսկ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա 3 տարվա ընթացքում Արցախի բռնագրավված տարածքների բնակիչների համար բնակարանաշինության աշխատանքը կատարվի ռուսական փրկարար ծառայությունների միջոցներով: Սակայն համահայկական հիմնադրամի և ՀՀ կառավարության միջոցների հաշվին անհասցե փողերի գոյացման տեխնոլոգիան ի կատար է ածվում այդ գումարները Արցախի կառավարության համապասխան հաշիվներ մուտքագրելու և չկատարած աշխատանքի դիմաց շինարարական կազմակերպություններին դուրս գրելու միջոցով: Այդ մեխանիզմը մասնավորապես իրականացվում է Խաչատուր Սուքիասյանի կողմից Արցախում ստեղծված երկու շինարարական կազմակերպությունների, ինչպես նաև Արման Հակոբջանյանի շինարարական կազմակերպությունների միջոցով:
Աղբյուրը՝ lurerinfo.am