Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմի թեժ օրերին իշխանությունները դադարեցրել են ԱԹՍ-ների հարվածներից պաշտպանող միջոցների արտադրության պատվերը՝ փոխարինելով դրանք ներքնաշորերով․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատվիրառու «Շանի» հասարակական կազմակերպության նախագահ Էրիկ Սարգսյանը։
«Պատերազմի ընթաքում որոշում են, որ մայկա, ներքնաշորն ավելի կարեւոր է, քան քողարկիչ միջոցները, եւ պատվերը դադարեցնում են։ Հրահանգ կար, գումար էր փոխանցվել․ ներքնաշորեր պատվիրելու մեջ փող կար։ Հայաստանում ուրիշ սկզբունքներ են գործում»,- նշեց նա։
Հասարակական կազմակերպությունը զբաղվում է բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ։ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ առաջին արտադրանքը քողարկիչ միջոցներն էին։ Սարգսյանն ասաց՝ մինչեւ պատերազմը փորձել են հակաօդային պաշտպանության միջոցներ ստեղծել, սակայն այս իշխանությունները ականջի հետեւ են գցել։
«2016 թ․-ից սկսեցինք հակաօդային պաշտպանություն ստեղծելու գործընթացը, սակայն հետագա տարիներին ոչ մի ընթացք չտրվեց։ Պատերազմի ժամանակ հիշեցին մեզ։ Ասում էին՝ 5 օրում կարո՞ղ եք անել։ Բնականաբար, դա անհնար էր։ 13 տարի եւ ավելի զբաղվում եմ զինագործությամբ։ Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանության օրոք բազմաթիվ առաջարկներով մտել եմ պաշտպանության նախարարություն, ոչ մի արձագանք։ Չեն ուզում լսել։ Երբ տեսանք՝ ԱԹՍ-ներն ինչ են անում մեր զորքի հետ, ջերմատեսիչներից պաշտպանվելու ոչ մի միջոց չունեին, պատկերացում էլ չունեին՝ ինչպես պաշտպանվել։ Բոլորը միայն բղավում էին՝ ԱԹՍ սարքենք»,- պատմեց հասարակական կազմակերպության նախագահը։
Որքան էլ զարմանալի է՝ իշխանություններն այդպես էլ քողարկիչ միջոցների արտադրության պատվեր չեն տալիս։ Պատերազմի ժամանակ 1000 օրինակ արտադրվում եւ ուղարկվում է ռազմաճակատ բացառապես Ամերիկայի հայերի, մասնավոր անձանց ներդրումներով։ 60 հազար դոլարի գույքը, որի կարեւորության մասին ավելորդ է մանրամասնել, «նվիրում» են թուրքերին։
«Քողարկիչ միջոցները զորքի հետ ուղարկվեցին հարավային ուղղությամբ։ Ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար տղերքը մեկնում էին ռազմաճակատ՝ կոնկրետ տարածքներ, հետո պարզվում էր, որ այդ տարածքները պայմանագրով արդեն տվել են թուրքերին։ Այսպես՝ մոտ 60 հազար դոլարի գույք անցավ թուրքերին»,- պատմեց Սարգսյանը։
Նա շեշտեց՝ բարձր տեխնոլոգիաների նախարարություն չկա, վիրտուալ միջավայր է՝ նախատեսված փողկապով եւ բաճկոնով անձանց համար, արտադրություն չի ստեղծվում, շոշափելի աշխատանք չի տարվում։ «Արդյունաբերության նախարարը աշխատասենյակ չպետք է ունենա, նրա գործը գործարաններով շրջելն է»,- կարծիք հայտնեց Սարգսյանը։
Հասարակական կազմակերպությունը ստեղծում է նաեւ բազմաֆունկցիոնալ ռազմական տնակներ, որոնք կարող են ծառայել որպես վրան, ժամանակավոր կացարան, ինչպես նաեւ տանիքային ջերմոցային տնտեսություններ։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան