Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ՀՀ 2013թ. նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում Հայաստանի հեռարձակող լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքները:
Հետազոտության օբյեկտ են եղել 6 հեռուստաալիք և 2 ռադիոկայան։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով` այս նախագահական ընտրությունները տարբերվում են նախորդներից, քանի որ թեկնածուները բավականին ուշ են սկսել քարոզչություն իրականացնել։
«Հերթական անգամ ֆիքսում ենք, որ որևէ թեկնածուի նկատմամբ ԶԼՄ-ները խտրականություն չեն ցուցաբերել և ապահովել են հավասարություն»,- ասաց նա և հավելեց, որ նաև ողջամիտ չէ՝ բոլոր ԶԼՄ-ներից միևնույն ժամանակ հավասարություն պահանջել։
Նավասարդյանը նշեց, որ այս ընթացքում խոսելու են նաև բոլոր թեկնածուների հետ և լսելու են նրանց կարծիքները լրատվամիջոցների լուսաբանման վերաբերյալ։ «Ես տեղյակ եմ, որ առաջադրված թեկնածուներից Արամ Հարությունյանը դժգոհություններ արդեն ունի»,- ասաց նա։
Մամուլի ակումբի նախագահը նշեց, որ ձևավորված իրավիճակը հանգեցրել է նրան, որ հետաքրքրությունը նվազել է այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք ընտրություններին չեն մասնակցում։ «Փաստորեն, ստացվում է, որ առաջադրված ութ թեկնածուները ստացել են ուշադրության ընդամենը 40%-ը։ Մնացածը վատնվել է այն քաղաքական ուժերի վրա, որոնք որևէ դերակատարություն առայժմ չեն ունենում առաջիկայում սպասվելիք ընտրություններին»,- ասաց նա` հույս հայտնելով, որ նախընտրական քարոզչությունը կկոմպենսացնի այս երևույթը։