կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-16 10:02
Հասարակություն

Բոլորի աչքի առաջ գողացել են այս արձանիկը, քանի որ ոստիկանությունը վերածվել է մի խելագարի թիկնապահի. Ս. Կարապետյան

Բոլորի աչքի առաջ գողացել են այս արձանիկը, քանի որ ոստիկանությունը վերածվել է մի խելագարի թիկնապահի. Ս. Կարապետյան
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը գրում է.
 
«Օրերս գողացել են Երևանի 2800֊ամյակին նվիրված այգում տեղադրված այս արձանիկը։ Այն, որ Երևանի կենտրոնում, բազում տեսախցիկների տակ քաղաքապետարանի, կենտրոնական բանկի, ԱԳ նախարարության, դատախազության, Ֆրանսիայի դեսպանատան և Արդարադատության նախարարության հարակից այգուց կարող են բրոնզե արձանիկ գողանալ՝ արդեն իսկ զառանցանք կարելի էր համարել, եթե մեր փառապանծ ոստիկանությունն իր գործով զբաղված լիներ։ Սակայն այսօր ոստիկանությունն իր ամբողջ կազմով, շարքայինից մինչև գեներալ, դարձել է մի խելագար մարդու թիկնապահը, որն զբաղեցնում է վարչապետի աթոռը։ Մեղմ ասած, ոստիկանությունը թքած ունի հանրային սեփականության վրա։ Մի արձան այս կողմ, մի արձան այն կողմ։ Կարևորը խելագարը գոհ լինի, և ամսվա վերջում պարգևավճարները շատ լինեն։
 
Ուղղակի ինձ թվում է այս կոնտեքստում ոստիկանությունն առաջնորդվում է խելագարի տրամաբանությամբ.... Մի գյուղ այս կողմ, մի գյուղ այն կողմ...»։