կարևոր
4714 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-08 13:26
Քաղաքական

Ադրբեջանը սպառազինվում է բոլորի աչքի առաջ, բնականաբար, այդ զենքերը մի օր կրակելու են․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանը սպառազինվում է բոլորի աչքի առաջ, բնականաբար, այդ զենքերը մի օր կրակելու են», ԱԳՆ դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հարցին, թե՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն տեսնո՞ւմ է, պատգամավորն ասաց․ «Կարծում եմ, որ այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ, ինչն, իհարկե, չի բացառում ճակատի սահմանափակ ուղղություններով որոշակի գործողությունների ծավալումը։ Վտանգավոր եմ համարում բոլոր այն ուղղությունները, որոնց հետ կապված Ադրբեջանը պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով տարածքային պահանջներ է ներկայացրել։ Այդ ուղղություներով Ադրբեջանի կողմից հնարավոր գործողությունների հավանականությունը շատ ավելի մեծ է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։