Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անհպում գործարքներ, նորացված դիզայն և ուժեղացված անվտանգություն` ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գործարկել է նոր սերնդի բանկոմատներ:
Գործարկվելու է Բանկի 20 նոր բանկոմատ, որոնցից 18-ը կատարում են ոչ միայն կանխիկի տրամադրման, այլև մուտքագրման գործողություն. դա բերում է հաճախորդների ավելի արագ և հարմարավետ սպասարկման, ինչը կարևոր է Բանկի համար:
Ինքնասպասարկման և բանկային տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից մեկի՝ NCR ընկերության բանկոմատները Բանկի հաճախորդներին թույլ են տալիս օգտվել մի շարք առավելություններից: Առաջին կարևոր գործոնն իհարկե քարտերի անհպում (contactless) ընթերցումն է, ինչը կարևոր է համավարակով պայմանավորված տարբեր մակերեսների հետ շփումը նվազեցնելու առումով: Միևնույն ժամանակ, պահպանված է քարտը մուտք անելու ավանդական եղանակը:
Անհպում եղանակով գործարքներ կատարելը նվազեցնում է քարտը բանկոմատում մոռանալու կամ բանկոմատի կողմից առգրավելու ռիսկերը:
Բանկոմատները սպասարկելու են ինչպես ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից թողարկված, այնպես էլ այլ բանկերի Visa, MasterCard, ArCa, շուտով նաև՝ МИР վճարային համակարգերի քարտերը:
Մեր հաճախորդներն արդեն հասցրել են գնահատել բարելավված և բազմագործառույթ բանկոմատների օգտագործման հարմարավետությունն ու անվտանգության բարձր մակարդակը:
Ավելի քան 140 բանկոմատ ունեցող ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է արդիականացնել և զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից