|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ հնարավոր է տեղադրվեն կեղծ բանկոմատներ: Այդ մասին գրում է Коммерсантъ-ը:
Այսպես`երբ հաճախորդը կեղծ բանկոմատը մտցնի իր քարտը և մուտքագրի գաղտնագիրը, էկրանի վրա կհայտնվի սպասարկումը մերժելու մասին հաղորդագրություն, իսկ հանցագործները կստանան քարտի բոլոր տվյալները:
Նշվում է, որ ՌԴ Կենտրոնական բանկը քաղաքացիների և բանկերի համար խորհուրդներ է հրապարակել: ԿԲ-ն խորհուրդ է տալիս օգտվել անվտանգ վայրերում՝ պետական հաստատություններում, բանկերի ստորաբաժանումներում, խոշոր առևտրային համալիրներում, հյուրանոցներում, օդանավակայաններում տեղադրված բանկոմատներից: