կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-07 10:12
Քաղաքական

Հանցագործության մասին հաղորդո՞ւմ, թե՞ սուտ մատնություն

Հանցագործության մասին հաղորդո՞ւմ, թե՞ սուտ մատնություն

Մարտի 5-ին Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցում հայտարարել է, որ այս պահին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը զուգահեռաբար իրականացնում է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները։ «Օնիկ Գասպարյանն այլևս իրավունքի ուժով չպետք է լինի ԳՇ պետ»,- ասել է նա:

Սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանից Yerevan.Today-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրավական խնդիր չի պարունակում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ հայտարարողը բարձրաստիճան խորհրդարանական է, այն էլ՝ հենց այդ ոլորտին առնչվող։ Նաև, հաշվի առնելով, որ 1999թ․ հոկտեմբերի 27-ից հետո նույն անձինք նմանատիպ շանտաժներով և վերջնագրերով Հանրապետության նախագահին էին դիմել և փորձում էին յուրացնել իշխանությունը՝ պահանջելով իրենց նշանակել վարչապետ, Պաշտպանության նախարար և այլ նախարարներ։

«Նշված հայտարարությունը մի շարք խնդիրներ է առաջացնում մի շարք իրավական հիմքերի մասով։

Նորություն  չեմ ասի, որ Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը տրոհված են և տարանջատված են։ Այն ունի պարզ պատճառ․ քանի որ ՊՆ-ն հանդես է գալիս որպես քաղաքական մարմին, քանի որ նախարարը, ամեն դեպքում, քաղաքական պաշտոնյա է, կառավարության թիմի անդամ է, իսկ ԶՈւ-Ն հանդիսանում է քաղաքական չեզոքության տիրույթում գտնվող մարմին, այսինքն՝ ուղղակի քաղաքական ենթակայության մեջ չի գտնվում ոչ մի մարմնի հետ։ Այս պայմաններում Պաշտպանության նախարարը չի կարող ունենալ որևէ ուղղակի միջամտություն ԳՇ գործունեության մեջ, առավել ևս մի հատ էլ ստանձնել պարտականությունների կատարումը»,- ասաց Վարդևանյանը։

«Որոշակիորեն կարող ենք տեսնել, որ Անդրանիկ Քոչարյանը և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնողը նախնական համաձայնությամբ փորձում են յուրացնել Գլխավոր շտաբի լիազորությունները։ Այսինքն, միջամտել մասնագիտական զինվորական ծառայությանը։ Դա  կենթադրի նաև լիազորությունների չարաշահման և լիազորությունների սահմանազանցման տեսանկյունից ռիսկեր, որոնք պարտադիր պետք է պատշաճ գնահատականի արժանանան։ Կարծում եմ՝ դատախազությունը ևս պետք է ականջալուր լինի, քանի որ խոսքը գնում է մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կատարած հայտարության մասին, որը, չեմ կարծում, որ հնարավոր է պարզապես անիմաստ խոսքեր լինեն կամ անգրագիտության հետևանք։ Սա պետք է պատշաճ քննության առարկա դառնա․ նույն հաջողությամբ, պատկերացնենք՝ մի օր էլ տեսնենք, օրինակ, պաշտպանության նախարարը նաև ստանձնել է երկրի նախագահի լիազորությունները»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Հարցին՝ արդյո՞ք նշվածի հետ պետք է դիտարկվի այն, որ ՊՆ մամուլի ծառայությունը ինտենսիվորեն տարածում է պաշտպանության նախարարի հանդիպումները ԳՇ ներկայացուցիչների հետ, Վարդևանյանն ասաց․ «Կարծում եմ՝ միգուցե հենց սրանով էլ  հիմնավորվում է Անդրանիկ Քոչարյանի՝ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն առ այն, որ կարծես թե Վաղարշակ Հարությունյանը, լինելով Պաշտպանության նախարար, միջամտում է զինված ուժերի Գլխավորի շտաբի գործունեությանը, որի որևէ լիազորություն վերջինս չի կարող ունենալ առհասարակ»։

Պաշտպանության նախարարը, Արամ Վարդևանյանը շեշտում է, երբեք չի կարող հանեդս գալ որպես ԳՇ պետի պարտականությունները կատարող։

Աղբյուրը՝ Yerevan.Today