|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Երևանից Ստեփանակերտ վերադարձող փախստականներով երկրորդ շարասյունը. 475 բնակիչ վերադարձել է քաղաք: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«2020 թվականի նոյեմբերի 15-ին ռուս խաղաղապահները ուղեկցել են Ստեփանակերտ վերադարձող փախստականներով ավտոբուսների երկրորդ շարասյունը: 475 մարդ 19 ավտոբուսից բաղկացած շարասյունով վերադարձել է Ստեփանակերտ: Շարասյունն անցել է Երևան-Ստեփանակերտ երթուղով՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ»,- հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստեղծված Միջգերատեսչական մարդասիրական արձագանքման կենտրոնը ապահովել է խաղաղ բնակիչների վերադարձի և տեղափոխման անվտանգությունը իրենց տներ:
Շաբաթ օրը 9 ավտոբուսով Ստեփանակերտ էր տեղափոխվել 250 փախստական: