Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս խաղաղապահ ուժերի առակցությամբ վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 փախստական, խաղաղապահ առաքելության գործունեության ողջ ընթացքում՝ ավելի քան 36 000-ը:
«Վերջին մեկ օրում Հայաստանից իրենց նախկին բնակության վայր է վերադարձել ևս 1126 մարդ: Խաղաղապահ գործողությունների անցկացման ողջ ընթացքում ապահովվել է ավելի քան 36 հազար փախստականի անվտանգ վերադարձը»,- РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Գեներալը հայտնել է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս սակրավորները շարունակում են պայթուցիկ առարկաներից մաքրել այն տարածքները, որտեղ մարտեր են ընթացել: Կոնաշենկովի խոսքով՝ վերջին մեկ օրում մաքրվել է մոտ 5 հեկտար տարածք, 1,5 կմ երկարությամբ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 444 պայթյունավտանգ առարկա: Ողջ ընթացքում վնասազերծվել է ավելի քան 4500 պայթյունավտանգ առարկա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: