|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել բեռների տարանցումը տարածքների միջեւ, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Սոցիալական օբյեկտների ու բնակելի շենքերի էներգամատակարարումն ու ջրամատակարարումը վերականգնելու համար Հումանիտար արձագանքման կենտրոնի ռուսական չորրորդ շարասյունը, որը կազմված է 25 ռազմական «ԿամԱԶ»-ներից եւ ուղեկցող մեքենաներից, մոտ 180 տոննա բեռ է տեղափոխել Քելբաջարի շրջան (Քարվաճառ - խմբ.) (էլեկտրասարքավորումներ, երկաթբետոնե կառուցվածքներ եւ շինանյութ):
«Ադրբեջանական կողմին աջակցությունը ցույց է տրվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի՝ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: