Փոխարժեքներ
08 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Հայաստանում փետրվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 506-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3171 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Փետրվարի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 806 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3977-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 231 է, ընդհանուր առողջացածներինը՝ 162 329, փաստացի բուժվողներինը՝ 4438 (մեկ օրում նվազել է 72-ով): Մեկ օրում արվել է 2872 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 710 201թեստ: