Փոխարժեքներ
08 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 798-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4587 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1115 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5702-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 219 062, փաստացի բուժվողներինը՝ 4034 (մեկ օրում ավելացել է 59-ով): Մեկ օրում արվել է 5748 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 305 307 թեստ: