|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հայաստանում փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 191 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170011 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 697288 վերջին մեկ օրում` 2931 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4266 պացիենտ. մեկ օրում նվազել է 27-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 161790 անձ, վերջին մեկ օրում՝ 213 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3158 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 797 է: