կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 20:38
Քաղաքական

Փետրվարի 20-ին միանանք Հայրենիքի փրկության շարժմանը. ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ

Փետրվարի 20-ին միանանք Հայրենիքի փրկության շարժմանը.  ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ

ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀՅԴ անդամ Վարդան Պետրոսյանը հանդես է եկել Հայրենիքի փրկության շարժմանը միանալու կոչով։ Ստորև ներկայացնում ենք լեզվաբանի տարածած հայտարարությունը.

«Հարգելի՛ հայրենակից,

Մեր պետականությունը, մենք բոլորս ապրում ենք բախտորոշ ժամանակա­շր­ջան, երբ յուրաքանչյուրիս կողմնորոշումից և վճռականությունից է կախված, թե ինչ­պիսի պե­տու­թյուն և հայրենիք կունենանք մենք և  մեր սերունդները: Այն հուսա­հա­տու­թյունը, որ համակել էր շատերիս 2020 թ. նոյեմբերի 10-ին հաջորդող առաջին ամիս­նե­րին, որքան էլ որ հասկանալի լինի, չի կարող անվերջ շարունակվել և ՉՊԻՏԻ՛ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, քանզի մեր խնդիրները ոչ ոք չի լուծելու մեր փոխարեն: Ովքեր գիտակցում են, որ 2018-ին սխալվել են՝ պետության ղեկը, ըստ էության՝ իրենց ճակա­տագիրը տնօրինելու իրավունքը վստահելով կենսագրություն չունեցող մարդկանց, մեր երկիրը դեպի ան­նախադեպ պարտություն ու հայրենազրկում առաջնորդած մարդ­կանց, որոնք չունեն իրենց պատասխանատվության գիտակ­ցումը,- պարտավոր են փետրվարի 20-ին միա­նալ ՀԱՅՐԵՆՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆը, ուժ տալ այն միակ ժողովրդական ուժին, որն իսկապես ստանձնել է Հայրենիքը փրկելու չափազանց ծանր, բայց պատվաբեր գործը: ՀԱՅՐԵՆՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄը այն միակ հավաքական ուժն է, որն այսօր ի զորու է լուծել մեր պետականության առջև կանգնած մարտահրավերները: Ժամանակն է՝ մի կողմ թողնենք անձնական և կուսակցական համակրանքներն ու հակա­կրանք­ները, վեր կանգնենք օրախնդիր հար­ցե­րից, և ինքներս վճռենք մեր ճա­կա­տագիրը, ինչպես որ դա արեցին մեր հերոս և իմաստուն նախնիները 1918-ի Մայիսյան հերոսամարտերում և 1921-ի փետրվարի 18-ին՝ մեզանից ճիշտ հարյուր տարի առաջ: Ինչպես որ դա արեցին մեր եղբայրները, քույրերը, ինչու ոչ՝ մեզանից շատերը արցախյան առաջին պատերազմում:

Եկել է ժամանակը, որ մեր կյանքից անվերադարձ կերպով դուրս նետենք նիկոլիզմը, որպեսզի այլևս ոչ մի բախտախնդիր չհամարձակվի չարաշահել ժողովրդի հույզերն ու զգաց­մունք­ները և սեփական օրակարգը փաթաթել նրա վզին: 

Փետրվարի 20-ին միանանք ՀԱՅՐԵՆՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆը և մեր ձեռքերով ու մտքի ուժով կերտենք մեր ու մեր զավակների ապագան»: