Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք հաճախ գնում ենք հետևանքները վերացնելու ճանապարհով, մինչդեռ կանխարգելիչ քայլեր պետք է անեինք, որը չենք արել՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հիմնադիր անդամ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սերժ Սրապիոնյանը՝ գյումրեցիների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ կանխարգելիչ քայլերը պետք էր անել դեռ 2018 թ-ին։
Սերժ Սրապիոնյանը նկատեց, որ «Ձայն հայրենյացը» լավ օրից չէ, որ ստեղծվել է․ «Մենք զբաղվում էինք մեր ստեղծագործական աշխատանքով և դրանից հաճույք էինք ստանում, փակեցին դա և մեր հոգու մեջ բարդեցին հազարավոր մորթված երիտասարդների ճակատագիրը։ Այս աղետը, որ մենք բարդեցինք մեր գլխին, պիտի կանխեինք, բայց չկարողացանք, որովհետև հավատացինք ճշմարտանման խաբեությանը, որտեղ մեզ առաջնորդեցին անգաղափար կամ թշնամական գաղափարներով տոգորված մարդիկ»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։
Նա նկատեց, որ եթե մարդը ժպիտի դեմքին, անասնաբար ծամելով խոսում է անհետ կորածների մասին, որը նրանց վերադարձի պատասխանատուն պիտի լիներ, ապա ինքն այդ մարդու հետ չի կարող հաշտվել։
«Երբ մեր երեխաների աճյունները դաշտերում դառնում են հող, երբ մեր գերիները ավելի անմարդկային կտտանքների են ենթարկվում, քան հրեաները համակենտրոնացման ճամբարներում, մենք, որ աշխարհին տվել ենք 5000-ից ավելի հանգուցային գյուտեր, այսօր քոչվորների առջև քայլում ենք՝ աչքներս չհամարձակվելով գցել նրանց աչքերին»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։
Նա հիշեցրեց, որ Շիրակի մարզից հրադադարից հետո տարվեցին 62 զինվոր, բայց ՀՀ իշխանությունները գերեվարված 18 թուրք վերադարձրին առանց որևէ պայմանի։
«Որովհետև նրանց չի հետաքրքրում ոչ միայն այս գերյալների, այլև ողջ հայության ճակատագիրը։ Որպեսզի գերյալները վերադառնալով՝ ճշմարտություն չբերեն իրենց հետ, հնարավոր ամեն ինչ անում են, որ այդ գերյալներին չվերադարձնենք»,-ասաց Սրապիոնյանը։
Նա նշեց, որ իր համար ավելի ընդունելի են ալիևներն ու էրդողանները, քան «յան» վերջավորությամբ ազգանուն ունեցողները, որոնց ազգանունը խաբում է և ստիպում, որ զավակիդ ուղարկես առաջնագիծ, որտեղ առանց պաշտպանական միջոցների նրան ուղարկում են թշնամու թիրախի տակ։
Մանրամասն՝ տեսանյութում․