|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անկարան, տիեզերական արդյունաբերության զարգացման շրջանակներում, նախատեսում է Լուսին ուղարկել տիեզերանավ, որը վայրէջք կկատարի մինչև 2023 թվականը. երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ներկայացնելով Ազգային տիեզերական ծրագիրը:
«Ազգային տիեզերական ծրագրի շրջանակներում մեր հիմնական և ամենակարևոր նպատակն է առաջին անգամ Լուսին հասնել մեր հանրապետության հիմնադրման 100-ամյակին», - մեջբերում է նրան Sabah հրատարակությունը:
Այնուհետև Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է միջազգային համագործակցության շրջանակներում կառուցել տիեզերակայան:
Թուրք նախագահը նաև հայտարարել է, որ ծրագրի վերջնական նպատակը Թուրքիայի քաղաքացուն տիեզերք ուղարկելն է:
Բացի այդ, Էրդողանը նշել է երկրի՝ ռազմական և քաղաքացիական կարիքների համար նոր արբանյակներ գործարկելու և արբանյակային նավիգացիոն համակարգ մշակելու, արբանյակների միջոցով օդերևութաբանական տվյալների ստացման և Երկրից տիեզերական օբյեկտներին հետևելու, տիեզերական արդյունաբերությունը զարգացնելու և անձնակազմ պատրաստելու և տիեզերական արդյունաբերության համար տիեզերագնաց պատչաստելու աշխատանքները։