կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-08 19:12
Քաղաքական

Ալեն Սիմոնյանին նսեմացրել են ակումբներից մեկում

Ալեն Սիմոնյանին նսեմացրել են ակումբներից մեկում

Yerkir.am-ի տեղեկություններով՝ օրերս միջադեպ է տեղի ունեցել Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող «Մամբա» ակումբում: Այն պահին, երբ այնտեղ է գտնվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ակումբում գտնվող հաճախորդներից չորսը սկսել են բղավել «Նիկոլ դավաճա՛ն»:

Քաղաքացիների կողմից նսեմացվելուց հետո  Ալեն Սիմոնյանը ստիպված է եղել լքել ժամանցի վայրը և արագորեն հեռանալ այնտեղից:

Փաստորեն, հետպատերազմյան օրհասական շրջանում, երբ պետության և ժողովրդի առջև ծառացած են ծանրագույն մարտահրավերներ, երբ տասնյակ հազարավոր ընտանիքներ որբացել, դժբախտացել կամ սպասում են գերության մեջ գտնվող իրենց հարազատներին, պետական բարձրագույն ինստիտուտի ղեկավար դեմքերից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, բարձր տրամադրությամբ այցելում է ակումբներ: