|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երկու քաղաքացի զոհվել և 3-ը ծանր վիրավորվել են Գերմանիայի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով։ Այս մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը։ Կիրակի լուսադեմին 34-ամյա տղամարդը կրակ է բացել և սպանել գիշերային ակումբի այցելուներից մեկին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը փոխադարփ կրակ է բացել կրակող տղամարդու վրա։ Վերջինս ծանր վիրավորվել է, իսկ ավելի ուշ՝ մահացել հիվանդանոցում։ Ականատեսները պատմում են, որ վիրավորների թվում է գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներից մեկը։ Ակումբի այցելուներին հաջողվել է փախչել կամ թաքնվել։ Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն։