Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020 թվականի հունվարի 15-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե իրավական ինչ փաստաթղթի, համաձայնագրի, հայտարարության հիման վրա են ՀՀ Զինված Ուժերի ստորաբաժանումները պատերազմից հետո դիրքային փոփոխություններ կատարել Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, ինչի արդյունքում ադրբեջանական զինված ուժերն առավել մոտեցել են ՀՀ բնակավայրերին, ենթակառուցվածքներին, արոտավայրերին, արդյունաբերական համալիրներին կամ զբաղեցրել բնակավայրերի մի մասը:
Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ Զինված Ուժերը դիրքային փոփոխություններ են կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հրադադարի հայտարարության դրույթների հիման վրա: Հայտարարությունը այլ հավելվածներ կամ կից փաստաթղթեր չունի փաստորեն: Պատասխանում սակայն նշված չէ, թե Հայտարարության որ կետերն են ներառում Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ՀՀ Զինված Ուժերի ստորաբաժանումների դիրքային փոփոխությունները, որի արդյունքում ադրբեջանական զինված ուժերն առավել մոտեցել են ՀՀ բնակավայրերին, ենթակառուցվածքներին, արոտավայրերին, արդյունաբերական համալիրներին կամ զբաղեցրել բնակավայրերի մի մասը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խնդրել էր նաեւ տրամադրել համապատասխան փաստաթղթերի բնօրինակ պատճեները, ինչին ի պատասխան կրկին անգամ եռակողմ հայտարարության հղումն է տրամադրվել:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Պաշտպանության նախարարության պատասխանն անհիմն է որակել: