Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 036 -ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3039 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունվարի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 751 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3790-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 173 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 535, փաստացի բուժվողներինը՝ 7538 (մեկ օրում նվազել է 55-ով): Մեկ օրում արվել է 1953 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 636765 թեստ: