կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-22 17:42
Քաղաքական

ՀՀ-ում Իրաքի դեսպանը Ջհանգիրյանի «գոմո՞ւմ» է ապրում

ՀՀ-ում Իրաքի դեսպանը Ջհանգիրյանի «գոմո՞ւմ» է ապրում

Հայաստանի հնագույն և կոռումպացված չինովնիկներից մեկը՝ Գագիկ Ջհանգիրյանը, որին այս օրերին ներմուծում են դատական համակարգ՝ երկարացնելու հայրենիքի վաճառքով զբաղվող փաշինյանական խունտայի քաղաքական կյանքն ու այդ խունտայի՝ ազատության մեջ գտնվելու ժամկետները, այսօր հայտարարել է, թե Մոնումենտում առանձնատուն ունի, և ասել, որ իր տունը գոմի է նման՝ համեմատած հարևան դղյակների հետ։

Ավելի ուշ պարզվեց, որ  Կարապետ Ուլնեցու 16/1 հասցեում գտնվող և Ջհանգիրյանի որդու անվամբ կառուցված «գոմը» (իսկ իրականում՝ դղյակը) Ջհանգիրյանը հաջողությամբ վարձակալության է հանձնել  ՀՀ-ում Իրաքի դեսպանությանը:

Հանուն նոր պաշտոնի և սեփական կոռումպացված անցյալի «սրբադասման»՝ Ջհանգիրյանը գոմ է անվանում օտարերկրյա կարևորագույն պետության ներկայացուցչության կողմից վարձակալված շենքը՝ չհասկանալով անգամ, թե ում է վիրավորում դրանով: Փաստորեն, ըստ Ջհանգիրյանի հայտարարության, ՀՀ-ում Իրաքի դեսպանը գոմում է ապրում: Կարձագանքի՞ ջհանգիրյանական այս ցինիզմին ՀՀ-ում Իրաքի դեսպանությունը, թե՞ կանտեսի, կապրենք, կտեսնենք: