|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունվարի 21-ին Էգեյան ծովում՝ ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում, 4․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02։37-ի սահմաններում։ Րոպեներ առաջ նույն շրջանում ևս 2 երկրաշարժ է գրանցվել՝ 3․9 և 3,6 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժերը զգացվել են նաև Իզմիրին հարակից շրջաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6․91 կմ խորության վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։