|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Այդ կապակցությամբ ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին․ նախատեսված է գալա-համերգ՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է ներկայացնել քաղաքի մշակութային ժառանգությունը, ստեղծարար ներուժը և ամրապնդել մշակութային համագործակցությունը ԱՊՀ երկրների միջև։
«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ապրիլի 16-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված՝
Բացման միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ երկրների (Ռւսաստան, Բելառուս, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Ղազախստան) պաշտոնական պատվիրակություններ և մշակույթի ոլորտի գործիչներ, ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչներ: