կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-07 13:09
Արցախ

Ալիևը ժամանակավորապես գրավյալ Շուշին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

Ալիևը ժամանակավորապես գրավյալ Շուշին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թշնամուն հանձնված հայոց Շուշի բերդաքաղաքը հայտարարել է երկրի մշակութային մայրաքաղաք: Համապատասխան հրամանը հրապարակվել է ուրբաթ Ադրբեջանի նախագահի կայքում:

«Պետական կառավարման և իրավական կարգավորման հետագա կատարելագործումը Շուշիում (բնօրինակում՝ Շուշա) ոչ միայն կծառայի քաղաքում պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը, այլ նաև պայմաններ կստեղծի դրա շարունակական զարգացման համար»,- ասվում է պետության ղեկավարի հրամանում:

Ըստ թշնամու՝ «այս կարգը նպատակ ունի վերականգնելու Շուշի քաղաքի պատմական տեսքը, նրա երբեմնի փառքը, ինչպես նաև վերամիավորելու այն ավանդական հարուստ մշակութային կյանքին, ներկայացնելու միջազգային ասպարեզում որպես դարերի ընթացքում ձևավորված՝ Ադրբեջանի հարուստ մշակույթի, ճարտարապետության և քաղաքաշինության փայլուն մարգարիտ»: