|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 235-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 2987 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունվարի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 728 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3715-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 295 է, ընդհանուր առողջացածներինը՝ 152 615, փաստացի բուժվողներինը՝ 7905 (մեկ օրում նվազել է 47-ով): Մեկ օրում արվել է 1638 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 620704 թեստ: