Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պարտությունը նախ վրա է հասնում մարդկանց ուղեղներում և հոգիներում։ Եթե մարդու միտքն ու հոգին ընդվզում են պարտության դեմ, չեն հաշտվում, վաղ թե ուշ հնարավոր է մեջքը շտկել և ռևանշի գնալ։ Շուրջ 27 տարի մենք հաղթողի հոգեբանություն ունեինք և կարգավիճակ։
Մեզ շատ քիչ բան էր պակասում այդ հաղթանակն ամրագրելու և մեզ համար առավելագույն շահեկան արդյունք ունենալու համար։ Եվ հակառակը՝ Ադրբեջանը պարտվածի, կորցրածի, խնդրողի դերում էր և միշտ կարող էր կոտրվել, զիջել և համաձայնել աշխարհի ու բանակցողների պահանջների հետ։ Բայց 26-27 տարի շարունակ այդ պարտված երկրի կոռումպացված ղեկավարը, որին մենք շարունակ ծաղրում էինք և լուրջ չէինք վերաբերվում, ոչ մի փաստաթուղթ չստորագրեց, ոչ մի զիջման չգնաց, երբեք չարտաբերեց «պարտություն» բառը, խնդրողի դերում հանդես չեկավ, շարունակ երազեց ռևանշի մասին։
Մենք․․․ Մեր իշխանությունը ոչ միայն 44 օր միայն սխալներ թույլ տվեց և հապճեպ, թաքուն ու անհասկանալի պայմաններում ստորագրեց ամոթալի կապիտուլյացիայի ակտը՝ համաձայնելով հակառակորդի բոլոր լկտի պահանջների հետ, այլև այնպես կոտրվեց ու բարոյալքվեց, որ խելակորույս զիջում է բոլոր հարցերում՝ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններով։
Մեր իրական և առավել ամոթալի պարտությունն սկսվել է նոյեմբերի 9-ից հետո։ Կռվի դաշտում պարտվելն այդքան ամոթալի չէ, որքան կռվից հետո այդ անասնական վախն ու զիջումների պատրաստ զոհի կեցվածքը։ Որի մտքով անգամ չի անցնում, որ կարելի է հակադրվել, դիմադրել, չստորագրել, ինչ-որ բան պահանջել։ Որը մի կողմից չի կարողանում հաղթահարել սեփական վախերը, մյուս կողմից չի ուզում զիջել աթոռը և փորձում է ամեն մի հերթական պարտություն կոծկել ու անգրագետ զանգվածին որպես հաղթանակ ներկայացնել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: