կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-23 19:29
Աշխարհ

Կորոնավիրուսով ավելի քան 1 մլն վարակվածներով երկրների թիվը հասել է 16-ի

Կորոնավիրուսով ավելի քան 1 մլն վարակվածներով երկրների թիվը հասել է 16-ի

Այն երկրների թիվը, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսով 1 միլիոնից ավելի վարակվածներ, ավելացել է մինչեւ 16. Պերուում հայտնաբերել են 1 000 153 ախտահարված: Միաժամանակ աճում է վարակվածների թիվը նաեւ Եվրոպայում, որտեղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր ծագումնաբանական տարբերակ:

Թագավորության իշխանությոնները ենթադրում են, որ այն կարող է զգալիորեն ավելի վարակելի լինել, քան վարակի սկզբնական տարբերակը: ՏԱՍՍ-ի հաշվարկների համաձայն, որոնք կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա, աշխարհում ախտահարվածների քանակը մոտեցել է 78 միլիոնին: Այսպիսով, մոլորակի մասշտաբներով վարակվածների բաժինը կազմում է բնակչության ավելի քան 1 տոկոսը: Վարակվածների թվով աշխարհի առաջատարներն են մնում ԱՄՆ-ը (18,21 միլիոն), Հնդկաստանը (10,1 միլիոն), Բրազիլիան (7,32 միլիոն): Ռուսաստանն այս ցուցանիշով գտնվում է աշխարհում չորրորդ տեղում 2,93 միլիոն վարակվածներով:

ՏԱՍՍ-ի հաշվարկներով, որոնք կատարվել են պաշտոնական տվյալների հիման վրա, վարակվել է յուրաքանչյուր 50-րդ ռուսաստանցին կամ բնակչության 2 տոկոսը: Պերուն դարձել է 16-րդ երկիրը, որտեղ COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը: Մոտ ժամանակներս 1 միլիոն վարակվածների նշագիծը կանցնեն Ուկրաինան (989,6 հազար) եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (940,2 հազար):

Գերմանիայում արձանագրել են վարակի պատճառով մահացության օրական հակառեկորդը. մեկ օրում այնտեղ մահացել է 962 վարակված, ինչը եռապատիկ մեծ է գարանային առավելագույններից: 1 միլիոն բնակչի հաշվով ամենից շատ մահացածները Բելգիայում են (1,62 հազար), Իտալիայում (1,15 հազար), Պերուում (1,12 հազար), Իսպանիայում (1,05 հազար) եւ Մեծ Բրիտանիայում (հազար): ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչին բաժին է ընկնում 997 մահ, Ռուսաստանում՝ 356: Կորոնավիրուսի պաճառով մահացածների ամենամեծ թիվն ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ում է (332,6 հազար), Բրազիլիայում (188,2 հազար), Հնդկաստանում (146,4 հազար):

ՌԴ-ում մահացել է 52,5 հազար վարակված: Մեծ Բրիտանիայում, որտեղ կորոնավիրուսի նոր հիմնամանրէ են արձանագրել, գրանցվել է վարակումների թվի ռեկորդային օրական աճ՝ 36,8 հազար: Նախորդ ռեկորդը սահմանվել էր դեկտեմբերի 20-ին: Հիսունից ավելի երկրներ դադարեցրել են Բրիտանիայի հետ ուղեւորային հաղորդակցությունը: ԵՄ-ը Մեծ Բրիտանիայի հետ սահմանները կփակի հունվարի 1-ին Եվրամիությունից երկրի վերջնականապես դուրս գալուց հետո: