Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակը հոկտեմբերի 26-ին գերազանցել է 43 միլիոնը,. հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ դա են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքում հրապարակված տվյալները, որը հաշվարկները կատարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա:
Ըստ այդմ՝ այժմ ախտահարվածների թիվը կազմում է 43 009 311, մահացել է 1 153 857, ապաքինվել՝ 28 959 776 մարդ:
Վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում (8 636 165): Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (7 909 959) եւ Բրազիլիան (5 394 128):
Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով, արձանագրվել է վարակման 1 513 877 դեպք, առողջացել է 1 138 522, մահացել՝ 26 050 մարդ։