կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 18:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կհապարակենք պատգամավորների անունները և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում․ Սաղաթելյան

Մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման հրավիրած համապետական բողոքի ակցիաների ժամանակ Հանրապետության հրապարակում։

Ցուցարարները մինչև ժամը 18։00-ն ժամանակ էին տվել «Իմ քայլը» խմբակցությանը, որպեսզի պատվիրակությամբ հանդիպի Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը։

«Իմ քայլը» չարձագանքեց և Սաղաթելյանն ասաց, որ դա իրենց ավելի վճռական է դարձնում, ավելի ամուր է դարձնում։

«Ուրեմն, այս պահից սկսած, աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ․ քիչ հետո կհապարակենք պատգամավորների անունները և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, որ, ստիպելով, գումարենք խորհրդարանի նիստ։ Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից կախված է մեր երկրի ճակատագիրը, մենք նրանց կբացատրենք»,-ասաց Իշխանն Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս գործը հետևրողական անելու են։

«Եթե այսօր մեր պահանջները չբավարարվեն, գիշերը մնալու ենք հրապարակում։ Այն քաղաքացիները, ովքեր մեզ հետ պատրաստ են անցկացնելու, կմնան այստեղ, մյուսները վաղը առավոտյան կրկին միանում են հանրահավաքին»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ չենք նահանջելու, հայ ժողովրդի ամբողջական ուժերով փրկելու ենք մեր հայրենիքը։

Հարթակում ելույթ կունենան տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ, իսկ վաղվա քայլերի մասին կասվի ուշ երեկոյան։

«Երբեք չհուսահատվեք, չընկրկեք, շատ վստահ եղեք, որ հաղթանակը շատ մոտ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․