|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Նիկոլ Փաշինյանը դաշնակցության նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի»,-այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը՝ ՀՅԴ 135-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողությունից առաջ
Հարցին, թե ի՞նչ տվեց Հայաստանին և ֆրանսահայ համայնքին Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած շրջագայությունը, Մուրադ Փափազյանն ասաց․ «Ոչ մի բան իրականության մեջ․․․ Դաշնակցությունը ներկա չէր, հրավիրված չէր այդ հանդիպմանը և այդ հանդիպման ընթացքում ինքը գրեթե միայն Դաշնակցության մասին էր խոսում»։
Մուրադ Փափազյանի խոսքով ՝ Հայոց ցեղասպանությունը Փաշինյանի կողմից հարցականի ենթարկելը Թուրքայի պահանջն է․ «Ինչո՞ւ է հարցականի տակ դնում, որովհետև Թուրքիան է պահանջում։ Իսկ հայեցակարգը, որ իրական Հայաստանը հակադրում է պատմական Հայաստանին, իրական Հայաստանի գաղափարը Հայաստանը ծնկի բերելն է, որովհետև առանց Հայաստանի արմատները չի կարող ապագա լինել»,-ասաց Մուրադ Փափզյանը։
Մանարմանս՝ տեսանյութում։