Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Al-Manitor-ի սյունակագիր Ֆեհիմ Թաշքեթինը թվարկել է այն հիմնական դիրքերը, որոնք Իրանը կորցնում է Հայաստանի տարածքով Թուրքիայից Ադրբեջան ուղիղ տրանսպորտային կապերի դեպքում:
-Նախատեսված տրանսպորտային միջանցքով խողովակաշարը կարող է նվազեցնել Թուրքիայի էներգետիկ ծախսերը: Անկարան հազար խորանարդ մետր իրանական գազի համար վճարում է 490 դոլար, իսկ Նախիջևանով խողովակաշար անցկացնելը կարող է գինը հասցնել 335 դոլարի:
-Թուրքմենստանի գազը կարող է հոսել նաև դեպի Թուրքիա:
-Նախիջևանի միջանցքը կամրապնդի Թուրքիայի դիրքերը, երբ 2026 թվականին բանակցություններ կվարի Իրանի հետ իր գազային պայմանագրի երկարաձգման շուրջ:
-ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող Անդրկասպյան գազատարի նախագիծը կարող է վերածնվել:
-Անդրանատոլիական գազատարի ունակությունը, որը նախատեսված է ադրբեջանական գազը Թուրքիայով Եվրոպա տեղափոխելու համար, կարող է տարեկան կրկնապատկվել` կազմելով 32 միլիարդ խորանարդ մետր:
-230 կմ երկարությամբ երկաթգիծը Թուրքիայից Նախիջևան կարող է լրացնել Բաքուն, Թբիլիսին ու Կարսը կապող երկաթուղին Իրան-Աֆղանստան-Պակիստան երթուղով՝ Թուրքիան դարձնելով հիմնական տարանցիկ հանգույց:
Ըստ Թաշթեքինի՝ Անկարան ոգևորված է Չինաստան մուտքի իրավունքով, թեև իր դիրքորոշումը բավականին երկիմաստ է, և տարածաշրջանում ոչ բոլորն են կիսում այդ ցանկությունը:
Թուրքական Sabah-ը, որը չի թաքցնում իր համակրանքը Թուրքիայի կառավարության հանդեպ, ավելի հեռուն է գնացել`հայտարարելով, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջանցքը «բացում է ռազմավարական առևտրի և էներգետիկ ուղի, որը Թուրքիային տանում է դեպի Խաղաղ օվկիանոսի ափերը»:
«Սակայն Թուրքիայի երազանքները մտահոգություն են առաջացնում Իրանում: Երկար տարիներ Իրանը ծառայել է որպես Նախիջևանի և Ադրբեջանի միջև այլընտրանքային ցամաքային կապ՝ շահույթ ստանալով և մեծացնելով իր ազդեցությունը Բաքվում: Իրանն այժմ վախենում է կորցնել այդ ազդեցությունը:
Ըստ իրանական Mashreq առցանց ամսագրի՝ Իսլամական Հանրապետությունը ստանում է դեպի Նախիջևան ադրբեջանական գազի մատակարարումից 15% միջնորդավճար: Այն նաև ծառայում է որպես Միջին Ասիա թուրքական արտահանման ուղի: Միջին հաշվով ամեն ամիս իրանական երթուղուց օգտվում է շուրջ 12.000 թուրքական բեռնատար: Միևնույն ժամանակ, Իրանը Թուրքմենստանի հետ 1800 կիլոմետրանոց սահման տանելու համար ուղեվարձ է գանձում՝ մինչև 800 դոլար: Այս եկամուտներն այժմ կարող են նվազել:
Իրանական Javan Daily-ն կարծում է, որ Վաշինգտոնի ռազմավարությանը հետևող Թուրքիան սպառնում է ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, ուստի Թեհրանը չի ընդունի նման միջանցքը»,- ամփոփում է թուրք փորձագետը: