Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 7-ից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար դասերն առկա կկազմակերպվեն։ ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը բացատրում է՝ այնհայտ է դպրոցում երեխաները շատ ավելի ապահով միջավայրում են գտնվում, որովհետև դպրոցում հսկողության տակ են և կանոններն ավելի լավ են պաշտպանում․
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են բակերում ու տրանսպորտում նրանք առանց դիմակի։ Այս իրավիճակում որոշում կայացվեց անցնել առկա ուսուցման»,- ասում է նա։
Փորձագետը նշում է, որ շատ դպրոցներ արդեն հարց էին բարձրացնում, որ եթե իրենք կարողանում են ուսուցումը ապահովել տարրական դասարաններում՝ էականորեն ավելի արդյունավետ, քան հեռավարի ժամանակ, ապա ինչի դասերը չեն կազմակերպում 5-9-րդ դասարաններում կամ ավագ դպրոցներում։
Նրա խոսքով՝ տարրական դասարանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաները ցանկություն ունեն դպրոց գալու, ծնողները՝ ևս․ «Բացակայությունները քիչ են, աշակերտները սովորում են ավելի պարտաճանաչ։ Այս ամենը ավելի արդյունավետ կլինի»,- ասում Արտաշես Թորոսյանը։