կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-30 13:26
Քաղաքական

Թիվ մեկ հարցը պետություն ունենալ ֊ չունենալն է. Սպարտակ Սեյրանյան

Թիվ մեկ հարցը պետություն ունենալ ֊ չունենալն է. Սպարտակ Սեյրանյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը գրում է.
 
«Նոյեմբերի 10֊ին միացվել է հետհաշվարկի ժամանակացույցը։ Կամ մենք` որպես ազգ, աշխարհին ( առաջին հերթին` բարեկամներին ու թշնամիներին) ցույց ենք տալիս, որ ուզում ենք և իզորու ենք պետություն ունենալ, կամ մենք աշխարհին ( առաջին հերթին` բարեկամներին ու թշնամիներին) ցույց ենք տալիս, որ մենք չենք ուզում, կամ չենք կարող պետություն ունենալ, որ անկախ պետականությունը մեր բանը չէ։
 
Եւ արդեն շատ բանով դրանից է կախված նրանց ( առաջին հերթին` բարեկամների ու թշնամիների) վերաբերմունքը մեր հանդեպ. կամ բարեկամները մեզ աջակցելու են կամ թշնամիները` կործանելու։
 
Ուստի, մեր ազգային օրակարգի թիվ մեկ հարցը պետություն ունենալ ֊ չունենալն է։ Իսկ պետությունը կազմաքանդող առկա իշխանությանն օր առաջ հեռացնելը` պետություն ունենալու անհրաժեշտ առաջին քայլ»։