կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-21 14:39
Քաղաքական

Հույս ունեմ` ԱՄՆ հայ համայնքը Նիկոլի դեսպան Մակունցին կվերաբերվի որպես բարևազուրկի. Ռուբեն Մելիքյան

Հույս ունեմ` ԱՄՆ հայ համայնքը Նիկոլի դեսպան Մակունցին կվերաբերվի որպես բարևազուրկի. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոր նկատեցի, որ ԱՄՆ Հայաստանի վայ-դեսպան Լիլիթ Մակունցը թվիթերում հրապարակել է լուսանկար՝ իբրև Ամերիկայի հայ փաստաբանների միության ղեկավար խորհրդի անդամների հետ հանդիպման մասին։

Նախ, տարակուսած եմ, քանի որ շատ լավ եմ ճանաչում ՀՓՄ (ArmenBar) ղեկավար կազմին, նրանց հետ կազմակերպել եմ ՀՓՄ տարեկան համաժողովը Շուշիում 2018 թվականին, և այս լուսանկարում ՀՓՄ ոչ մի ծանոթ անդամ չնկատեցի։

Ու՞մ հետ է, ի վերջո, հանդիպել Մակունցը։

ՀԳ. Ասեմ շատ ուղիղ. հույս ունեմ, որ ԱՄՆ հայ համայնքը նիկոլի դեսպան Մակունցին կվերաբերվի որպես բարևազուրկի»։