|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ստեղծվել է հերթապահ բաժանմունք և գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության թեժ գիծը գործում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով: Ծառայության հեռախոսահամարն է` 011 80 11 99, որով ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են զանգահարել և հայտնել կատարված, կատարվող կամ նախապատրաստվող իրավախախտման վերաբերյալ:
Թեժ գծով ստացված տեղեկությունները փոխանցվում են համապատասխան ստորաբաժանմանը՝ դրանց իսկությունը ստուգելու և մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման հավանական դեպքերը կանխելու ու հայտնաբերելու նպատակով:
Ծառայության նպատակն է ավելի արդյունավետ դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից շուրջօրյա իրականացվող աշխատանքները` իրավախախտումների կանխման և հայտնաբերման ուղղությամբ: Ի դեպ, մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները կարող են գրանցվել նաև անանուն:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հերթապահ բաժանմունքում գործում է նաև հսկողության համակարգ, որը հնարավորության է տալիս թիրախավորված անձանց հայտնաբերել, բացահայտել և կանխել վերջիններիս հանցավոր գործողությունները: