կարևոր
751 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-13 13:43
Հասարակություն

Ագրեսոր պետության ղեկավարը «խաղաղություն» է տենչում

Ագրեսոր պետության ղեկավարը «խաղաղություն» է տենչում

Բաքվում միջազգային Գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն ներկայումս քննարկում են պետությունների միջև խաղաղության պայմանագիրը։ Դրա կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։

Ագրեսոր պետության ղեկավարը նշում է, որ պետք է խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում։ Նրա խոսքով, Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը եւ, ըստ էության, խաղաղության պայմանագրի հեղինակն է։

Փետրվարին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, առաջարկները այլ ոլորտներում` հաղորդակցությունների ապաշրջափակման և զենքի փոխադարձ վերահսկողության և ստուգման մեխանիզմի վերաբերյալ, մնացին անպատասխան: