|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Իրանը տարածաշրջանի հարևան երկրներին առաջարկում է համագործակցել և երկխոսություն վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հեռանալուց» հետո: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում։
Նա նշել է. «Թրամփը հեռացավ, բայց մենք և հարևանները մնում ենք: Դրսից կախվածությունը անվտանգություն չի բերում, այլ միայն հուսահատեցնում է: Մենք համագործակցության ձեռք ենք մեկնում` ապահովելու ժողովուրդների և մեր երկրների ընդհանուր շահերը: Մենք բոլորին հրավիրում ենք երկխոսության, քանի որ դա հակասություններն ու լարվածությունը լուծելու միակ միջոցն է»։