«5-րդ ալիք
» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը
գրում է.
«Պատերազմի առաջին օրերից լրատվամիջոցների բերանը փակեցին, բայց ադրբեջանական կայքերը ազատ զվռնում էին մեր տիրույթում: Մարդիկ նստել էին ադրբեջանական «ասեղի» վրա: Մեռանք ասելով՝ փակեք, չլսեցին: Չլսեցին միտումնավո՞ր, թե՞ այդպես էր պետք, հետո կերևա: Մարդիկ «ճղվում էին», գրառումներ էին անում, կայքերում, թերթերում հոդվածների համար ոստիկանները ակտ էին կազմում՝ տուգանում, թե բա խուճապ եք տարածում: Լևիտանը ողջ լիներ ժամը՝ մեկ կտուգանվեր: Բայց թուրքադրբեջանական լրատվական «ասեղը» իր քայքայիչ գործը անում էր: Ամեն օր էինք մտածում, ո՞նց ենք նայելու մարդկանց աչքերի մեջ, մտածում էինք ու ստիպված շարունակում ռասզմական դրության պահանջներով աշխատել, հույսով, որ լավ կլինի: Չեղավ:
Քիչ առաջ Արցախի նախագահը հայտարարեց, որ թշնամին Շուշիից 5 կմ. հեռավորության վրա է: Ուզում եմ հավատալ, համենայնդեպս ինձ համոզում եմ, որ այս քայլն էլ երևի փիար տեխնոլոգիա է և այդպես չի լինի: Ինքս ինձ հույս եմ տալիս, որ սա էլ դիրքերում սուրճ խմելու պես մի բան է: Տա Աստված:
Ես մեր ժողովրդի (ոչ՝ ժող ջանի) ցավը տանեմ, կանգնեց, կռվեց, զոհվեց և զոհաբերեց հայրենիքի համար ու թող էս օրերին նեյնիմներ չկարդան մեր գլխին թե Մեղրիի երկաթգծի ապամոնտաժումը մեծ վնաս է հասցրել: Ինչին է՞ վնաս հասցրել, Նախիջևանով զինամթերք էիր ուղարկելու՞, թե՞ սնունդ: Նույնիսկ էս օրհասկան վիճակում, ոմանք սրիկայաբար փորձում են «ժող ջանին» ապակողմնորոշել, ուղղորդել: Հրամանատար Ագոն օգնության կոչ է հնչեցնում, ասում է Շուշին կարող է ընկնել, հարձակվում՝ հայհոյում են, իսկ երբ Արցախի նախագահն է նույնը ասում, լռում են: Զզվելի է այս ամենը, զզվելի են ոստիկանական այցերը խմբագրություններ, երբ գալիս են խեղճացաց արդարանում՝ թե իրենք մեղավոր չեն, հրաման են կատարում, զզվելի են այն բոլորը, ովքեր սթափ խոսքի վրա միզում են ու հերոս ձևանում: Կերա՞ք: Խուճապի մատնված չեմ, ինչ եղել, եղել է, կամ ինչ նախատեսված է, փորձելու են իրականացնել և հասցնել վերջնակետին: Անելու են: Բայց դե հրաշքներ ևս լինում են: Հավատանք հրաշքին և երբեք չհամարեք թե այդ հրաշքը առաջնագծում սուրճ խմելով ու սելֆի անելով եղավ: Հրաշքները Աստծո կամոք են և սելֆի-փիարիստները դրա հետ կապ չունեն: Ոչ ոք այլևս իրավունք չունի հերոսանալ: Մեր հերոսները, մեր տղերքն են, մեր զոհված երեխեքը, ընկերները, բարեկամները: Նրանք ֆեյսբուքների ու սելֆիների հետ ոչ մի առնչություն չունեն, նրանք պատերազմում էին, այլ ոչ թե, ոմանց պես սոցցանցերում պատերազմ տոնում»: