Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակին պետք է տրվեն հստակ գնահատականներ։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։
«Ամենատարբեր կողմերից լսվում են վերլուծություններ, հայտարարություններ այն մասին, որ այս պատերազմը նախորդ պատերազմներից տարբերվում է։ Սակայն, միշտ չէ, որ նշվում է, թե որոնք են այդ տարբերությունները, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, մնացած բոլոր հարցերը եւ այդ հարցերի պատասխաններն ու առաջացած խնդիրների լուծումը բխում է հենց նրանից, թե մենք ի՞նչ պատերազմի մեջ ենք հիմա։ Ի տարբերություն 90-ականների, ի տարբերություն Քառօրյա պատերազմի, այս անգամ մեր թշնամին բոլորովին այլ խնդիր է դրել իր առջեւ»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը։
Մանրամասները՝ տեսանյութում