|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտության ընթացքում պայթուցիկ ծանր զինատեսակների կիրառումը բնակեցված տարածքներում։
Ժնևում ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը, մասնավորապես, հայտարարել է.
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն խստորեն դատապարտում է չտարբերակված գնդակոծությունների և պայթուցիկ զենքերի կիրառմամբ իրականացված այլ անօրինական հարձակումների հաղորդված դեպքերը քաղաքներում, գյուղերում և բնակեցված այլ տարածքներում, որոնց հետևանքով զոհվում կամ ծանր, այդ թվում՝ կյանքը խեղող վիրավորումներ են ստանում քաղաքացիական անձինք», ու հավելել. «Հարկավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու և խնայելու քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները և շուկաները։ Քաղաքացիական անձանց ջրամատակարարումը ևս պետք է պաշտպանվի։ Սրանք միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնված պարտավորություններ են»։
Պաշտոնյայի խոսքով՝ բնակելի տարածքներում զինվորական թիրախների դեմ գործածվող պայթուցիկ զենքերի կիրառումը կարող է խախտել հումանիտար իրավունքը, որով արգելվում են չտաբերակված և անհամաչափ հարձակումները: