|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Միացյալ Նահանգները հետաքրքրությամբ են հետեւելու Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի Թեհրան այցին եւ փորձելու են կապեր հաստատել Ռուսաստանի հետ` իրանյան խնդիրը լուծելու համար. հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Այո, մենք գիտեինք, որ Պատրուշեւը պատրաստվում է մեկնել: Այս հարցի վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը չենք փոխել եւ ողջունում ենք Ռուսաստանի ցանկացած քայլը, որն ուղղված է Թեհրանին համոզելուն, որ փոխի իր գործելաոճը եւ սկսի կատարել իր միջազգային պարտավորությունները: Ահա, թե ինչու ենք մենք համագործակցում Ռուսաստանի հետ: Մեզ համար հետաքրքիր է, թե արդյո՞ք ռուսներին կհաջողվի Իրանի դեպքում առաջընթացի հասնել»,- ասել է Նուլանդը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Պատրուշեւն այժմ գտնվում է Իրանում` Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալալի հրավերով: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ արտգործնախարար Ալի Աքբար Սալեհի հետ հանդիպումները պետք է լինեն այցի երկրորդ օրը:
Պատրուշեւի այցի շրջանակներում գլխավորապես քննարկվելու է Իրանի միջուկային ծրագրի փուլային կարգավորումը, որի մասին հուլիսին խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: