Փոխարժեքներ
19 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հայաստանում սեպտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 458 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50359 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 292193, վերջին մեկ օրում` 3146 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5102 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 304-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 44001 անձ, վերջին մեկ օրում` 152 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 959 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 297 է: