կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-21 11:14
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք` մեկ օրում. մահացել է 6 մարդ

Կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք` մեկ օրում. մահացել է 6 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 265241, վերջին մեկ օրում` 1633 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3692 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 86-ով:

Վերջին տվյալներով` ապաքինվել է 42637 անձ, վերջին մեկ օրում` 29 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 936 է: