|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության սրտի գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող araratnews.am-ը շուտով առցանց թիվի կդառնա։ Թիմը նախապատրաստական աշխատանքներ է տանում, վերջերս էլ համանուն մամուլի ակումբ բացվեց։ .
Այնպես որ, շուտով այս իշխանություններն էլ որեւէ հիմք չեն ունենա դժգոհելու, որ, ի տարբերություն նախկինների, իրենք չեն տիրապետում մեդիառեսուրսների, քանի որ իշխանության երկուսուկես տարիների ընթացքում, կարելի է ասել, արդեն մոտ մեկ տասնյակի հասնող լրատվամիջոցներ ունեն, որոնց մի մասը՝ նորաբաց։
Պարզապես թիվի պահելը, ամենակոպիտ հաշվարկներով, նշանակում է ամսական 50-60 հազար դոլարի ծախս։ Ամեն մեկը չի կարող նման ծախսերի տակ մտնել՝ հանուն իշխանությունների փիառի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում